Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Պուտին (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի կարգավորումը հանդիպման թեմաներից մեկն է։
«Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում, ընդ որում ՝ վերջին տարիներին, մեզ այդ իրադարձություններին մասնակցելու անհրաժեշտություն է թելադրում, Իհարկե այնքանով, որքանով շահագրգռված են կողմերը։ Եթե մենք ինչ-որ բան կարող ենք անել, որպեսզի հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, գործը հասցնենք սահմանազատման և սահմանագծման, լոգիստիկայի համապատասխան ուղղությունների և տնտեսության ապաշրջափակման, ապա մենք շատ ուրախ կլինեինք դրա համար», - ասել Է Պուտին:
Նա նաև հայտնել է, որ Ադրբեջան այցից հետո կկապվի Փաշինյանի հետ և կպատմի Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը երկօրյա պետական այցով Բաքու է մեկնել օգոստոսի 18-ին։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։