Ադրբեջանը պաշտոնապես ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանը պաշտոնապես ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել։
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան հանրապետությունը, սակայն վերջին շրջանում տնտեսական բլոկին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն:
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։