Հայաստանի չորս քաղաքացի է ձերբակալվել Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով․ պատմության այս օրը (21 օգոստոս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ֆիլիպիններ՝ Նինոյ Ակինի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1828 —Պասկևիչի ղեկավարծ ռուսական բանակի և Քիոս-Մուհամեդ փաշայի թուրքական բանակի միջև տեղի է ունեցել ճակատամարտ Ախալցխայի ամրոցի մոտ, ռուսական բանակն անսպասելի հարձակվել է և անակընկալի բերել թուքերին, որի արդյունքում գրոհով գրավվել է Ախալցխայի բերդը։
1923 – ծնվել է նկարիչ Սուրեն Սաֆարյանը։
—ԽՍՀՄ-ում ստեղծվել է Պետպլանը։
1930– ծնվել է ազգությամբ հայ, ֆրանսիական էստրադայի երգչուհի Քրիստիան Լեգրանը, որը Միշել Լեգրանի քույրն է։
1951– ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ոսկեհատցին։
1962– տեղի է ունեցել «Տժվժիկ» հայկական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է Ատրպետի հայտնի պատմվածքի հիման վրա։
1967– ծնվել է ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը։
1991 – վախճանվել է խորհրդահայ անասնաբույժ Վրույր Ղազարյանը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լատվիայի հետ։
2002- Հայաստանի ազգային անվտանգության նախարարությունը Հայաստանի չորս քաղաքացի է ձերբակալել Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով և մեղադրել նրանց պետական դավաճանության մեջ:
2006- հրապարակվել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցության վարկանիշային ցուցակը, որտեղ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հայտնվել է չորրորդ տեղում:
2007- դադարեցվել է երթևեկությունը Երևանի ամենաբանուկ տրանսպորտային ուղիներից մեկով՝ Կասյան փողոցով, որը միացնում է Կոմիտաս և Բաղրամյան պողոտաները: Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է «Բարեկամություն» հրապարակում տարբեր մակարդակներով տրանսպորտային նոր հանգույցի կառուցման նպատակով:
2009-Միացյալ Նահանգներում դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆորնիա նահանգում ընդունված օրենքը, որը հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները։
2010-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Գյումրիում ներկա են գտնվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը:
2011- դիմակավորված 5 անձինք պատշգամբով մտել են Կիլիկա թաղամասում գտնվող նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը, այնուհետև զենքի սպառնալիքով հափշտակել խոշոր գումար և զարդեր, ապա դիմել փախուստի:
2014-Կառավարության նիստում որոշվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պարտքի դիմաց հանձնել Պաշտպանության նախարարությանը:
2015-Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։
2017 – վախճանվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։
2020-վախճանվել է խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, ռեժիսոր Միխաիլ Բաղդասարովը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1142 – վախճանվել է միջնադարի ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան Պետրոս Աբելյարը։
1192 —Ճապոնիայում կայսրի իշխանությունը փոխարինվել է գլխավոր հրամանատարի՝ սյոգունի իշխանությամբ։
1698 —ծնվել է իտալացի երաժշտական գործիքներ ստեղծող վարպետ Ջուզեպպե Գվարներին։
1754 —ծնվել է անգլիացի գյուտարար Ուիլյամ Մերդոկը, որն առաջինն է եղել, որը փողոցների լուսավորության նպատակով օգտագործել է գազային լապտերներ։
1770 – Ջեյմս Կուկը հայտարարել է Ավստրալիան բրիտանական տարածք և անվանել այն Նոր Հարավային Ուելս։
1803 —ավստրալիական «Sydney Gazette» թերթն իր էջում առաջին անգամ մանրամասն նկարագրել է կոալա կենդանուն։
1841 —ամերիկացի Ջոն Հեմպտոնն արտոնագրել է բարձրացվող ժալյուզները։
1888- ամերիկացի Ուիլյամ Բերոուզուն արտոնագրել է փող հաշվող առաջին մեքենան։
1902 —հիմնադրվել է «Կադիլլակ» ընկերությունը, որն առանձնացել է «Ջեներալ Մոթորս» ընկերությունից և սկսել է արտադրել «լյուքս» դասի ավտոմեքենաներ։ Իր անունն ընկերությունը ստացել է ի պատիվ Դետրոիտ քաղաքի հիմնադիր Անտուան դե լա Մոտտ Կադիլլակի։
1911 - Լուվրից գողացել են «Մոնա Լիզա» նկարը, որը միայն երկու տարի անց է հայտնաբերվել Ֆլորենցիայում։
1957 – ԽՍՀՄ-ում Սերգեյ Կորոլյովի ղեկավարությամբ ստեղծվել է առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը` «Ռ-7»-ը։
1965 —անգլիական ֆուտբոլում առաջին անգամ տեղի է ունեցել խաղացողի փոխարինում խաղի ընթացքում։
1959 - Հավայան կղզիները ստացել են ԱՄՆ-ի 50-րդ նահանգի կարգավիճակ։
1968 —Չեխոսլովակիա է մտցվել վարշավյան պայմանագրի երկրների զորքը։
1981 —գիտնականներն առաջին անգամ բարձրաձայնել են Երկրագնդի գլոբալ տաքացման մասին։
1986 —ծնվել է աշխարհի և օլիմպիադանների բազմակի հաղթող յամայկացի թեթև ատլետ Հուսեին Բոլտը։
2004 — Ասլան Մասխադովի ղեկավարած չեչեն անջատողականները փորձել են գրոհով գրավել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին։
Կ. Խաչիկյան