Հայաստանի տարածքում օգոստոսի  22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում ջերմաստիճանը կհասնի +39 աստիճանի։ 

Երևանում օգոստոսի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։