Քրեական վարույթ է հարուցվել՝ Բելառուսի դեսպանատան ուղղությամբ Արման Բաբաջանյանի կողմից ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ նետելու փաստով
ԻՐԱՎՈՒՆՔ«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ու նրա թիմակիցների կողմից Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ իրականացված ակցիայի կապակցությամբ ոստիկանությունում քրեական վարույթ է հարուցվել։
Այդ մասին անձամբ Բաբաջանյանն է հայտնել՝ ֆեյսբուքյան իր էջում։ Նա հայտարարել է, թե հրաժարվել է հանդիպել ոստիկանության ներկայացուցչի հետ ու բացատրություն չի տվել։
Հիշեցնենք՝ երեկ Բաբաջանյանն ու նրա թիմակիցների հետ ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ էին նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ։ Տեղի ունեցածից հետո Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանին կանչել էին այդ երկրի արտաքին գործերի նախարարություն․ բելառուսական կողմը վանդալիզմ էր որակել Բաբաջանյանի ակցիան։