Ճշմարիտ եմ ասում՝ Նիկոլը երեք անգամ Սյունիք չայցելած` պիտի ուրանաս Արցախի դրոշը. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սյունիքի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները ջանում են այլևս քաղաքականությամբ չզբաղվել, սակայն «քաղաքականությունն» է սկսել ակտիվորեն «զբաղվել» քաղաքապետերով։
Եվ որքան ջանասիրությամբ են Գորիսի, Քաջարանի քաղաքապետերը կամուրջներ գցում դեպի ՔՊ, այնքան ավելի ինտենսիվ են իրավապահները խորանում նրանց «մութ անցյալում»։
Կոմպլեմենտար քաղաքականության ցայտուն դրսևորում է Մանվել Փարամազյանի աշխատասեղանի լուսանկարը․ երբ 2020-2021 թվականներին Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից ավելի իրատեսական էր՝ Քաջարանի քաղաքապետի սեղանը, ՀՀ դրոշին զուգահեռ, զարդարում էր նաեւ Արցախի Հանրապետության դրոշը։
Փաշինյանի հեռացման հարցը առկախվեց` անհետացավ նաև Արցախի դրոշը Քաջարանի քաղաքապետի սեղանից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։