Լույս աշխարհ են եկել պատերազմում զոհված Ավագ Ավետիսյանի երկվորյակ քույրերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Ավագ Ավետիսյանի երկվորյակ քույրերը: Ավագ Ավետիսյանը ժամկետային զինծառայող է եղել պատերազմի ժամանակ, մարտնչել է մի շարք թեժ ուղղություններում՝ չխնայելով կյանքը հանուն հայրենիքի:
Երեխաների մայրը՝ Աննա Ավագյանը ասում է, որ շատ ուրախացել են, դրական լիցքեր են ստացել երեխաների ծնունդով:
«Ոնց որ մի 20 տարի հետ գնանք, այ տենց ուրախություն է: Ավագը ինձ շատ ուժ է տվել, որ ես կարողանամ մեծացնել Ավագիս քույրերին, որ նրանք էլ իրենց եղբոր պատիվը բարձր պահեն, հայրենիքի պատիվը բարձր պահեն»,-ասում է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: