Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքում՝
Օգոստոսի 27-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-31-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 27-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 27-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։