«Ուկրաինայից հետո կարող են բռնկվել Հայաստանը կամ Մոլդովան»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵթե անգամ Ուկրաինայում պայմանավորվածություններ ձեռք բերվեն և հրադադար հաստատվի, ԱՄՆ-ը չի դադարեցնի իր հակառուսական գործունեությունը և կփորձի «հրդեհել» մեկ այլ տարածաշրջան։ Այդ մասին «Կրասնոդար» հեռուստաալիքի եթերում ասել է ռուս պահեստազորի գեներալ-լեյտենանտ Կոնստանտին Պուլիկովսկին, գրում է politnavigator.net-ը:
«Թերևս Թրամփն ավելի ռացիոնալ է և հասկանում է, որ Ուկրաինայում այժմ ավելի շատ բացասական է, քան դրական: Նրանք ամեն ինչ կթողնեն ու կհեռանան։ Նրանք գիտեն, թե ինչպես դա անել: Կարելի է ենթադրել, որ դա տեղի կունենա։ Դրանից հետո ՆԱՏՕ-ի երկրներն աստիճանաբար նախ կդադարեցնեն ռուսաֆոբ հռետորաբանությունը, հետո կամաց-կամաց կսկսեն հանդարտվել ու հասկանալ, որ նման մեթոդներով Ռուսաստանի դեմ պայքարելն անիմաստ է»,- ընդգծել է Պուլիկովսկին։
«Բայց փաստ չէ, որ նրանք կհաշտվեն, կլինի խաղաղություն ու բարգավաճում։ Կարող է մի քանի տարի տևել, մինչև նրանք կվերականգնեն իրենց ռազմական արդյունաբերությունը, զինամթերք կպաշարեն և ուղիներ ու միջոցներ կգտնեն Ռուսաստանին դիմակայելու համար։ Դա կշարունակվի, և այդ ամենի վերջը չի երևում: Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք ներդրվում Հայաստանում ու Մոլդովայում։ Մենք հիշում ենք, թե ինչպես էին նրանք ներթափանցել Վրաստան, որը, սակայն, չստացվեց: Ուկրաինայում այս գործընթացը կարող է սառեցվել, դանդաղեցվել, բայց այն կզարգանա Ռուսաստանի շուրջ գտնվող այլ հատվածներում։ Եվ առաջին հերթին հարավում՝ Հայաստանում»,- եզրափակել է գեներալը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը