Կիևը հայտարարել է, որ իր տարածքով ռուսական գազի փոխարեն ադրբեջանական գազը կտեղափոխի Եվրոպա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Գազպրոմի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո Ուկրաինան պատրաստ է Եվրոպա փոխադրել ադրբեջանական, ղազախական և «ցանկացած այլ» գազ, բացի ռուսականից, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը
«Եթե եվրոպական որևէ երկիր անհրաժեշտ համարի ստանալ Ադրբեջանի, Ղազախստանի կամ այլ երկրի գազ, մենք պատրաստ ենք այն տեղափոխել»,- ասել է Պոդոլյակը։
Նշենք, որ «Գազպրոմի» հետ գազի տարանցման մասին պայմանագիրը չերկարաձգելու իր որոշման մասին մեկ օր առաջ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականի վերջին։