ԵՄ մի շարք երկրներ առաջարկել են սահմանափակել ռուս դիվանագետների տեղաշարժը Եվրոպայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ մի խումբ երկրներ հայտարարել են, որ սատարում են Չեխիայի առաջարկին՝ սահմանափակել ռուս դիվանագետների տեղաշարժը ԵՄ այն պետությունների տարածքում, որտեղ նրանք հավատարմագրված են, հայտնել է Չեխիայի ԱԳՆ Յան Լիպավսկին։
«Այս առաջարկը սեղանին է արդեն ինը ամիս։ Մի խումբ երկրներ՝ Ռումինիան, Լեհաստանը, Դանիան, Նիդեռլանդները, Բալթյան երեք երկրները սատարում են դրան»,- ասել է նա՝ հավելելով, թե պետք է այնպես անել, որ այդ երկրների թիվն ավելանա, որպեսզի «սահմանափակվի ռուսական լրտեսական գործունեությունը Եվրոպայում» և «դրական քայլ արվի Եվրոպայի անվտանգության համար»։
ԵՄ-ում, ինչպես պնդել է Լիպավսկին, այժմ մի քանի հազար ռուս դիվանագետներ են հավատարմագրված, որոնք տեղաշարժվում են առանց սահմանափակումների։