Ատոմակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱյսօր 14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին, հայտնում են ՏԿԵՆ-ից:
Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։
Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։