ՌԴ-ն Telegram-ի վերաբերյալ հարցեր ուներ Դուրովին, սակայն նրան չի կալանավորել․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում մեսենջերի գործունեության հետ կապված Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ուղղված հարցեր եղել են, բայց նրան այստեղ չեն կալանավորել։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայում Դուրովի ձերբակալությունը։
«Մեզ մոտ նրան ոչ ոք չի կալանավորել։ Իհարկե, հարցեր եղել են։ Այո, իսկապես, ահաբեկիչներն օգտվում են Telegram ցանցից», - ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին: