Բենիկ Ագասարովը՝ շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկանների փոխչեմպիոն
ՍՊՈՐՏԲենիկ Ագասարովը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում Բենիկը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Շնորհավորում ենք Բենիկին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նոր հաջողություններ: