Վոլգոգրադում 40-ամյա տղամարդը ողջ է մնացել 27,000 վոլտ հզորությամբ էլեկտրահարումից հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Վոլգոգրադ քաղաքի 40-ամյա բնակիչը ողջ է մնացել 27,000 վոլտ էլեկտրահարումից հետո, հայտնում է news.ru-ն՝ մանրամասնելով, որ տղամարդը տուժել է շինհրապարակում մետաղական կոնստրուկցիաները բեռնաթափելիս։
«Ես վերցրեցի մալուխը, իսկ դրա մեջ հոսանք կար։ Միանգամից հոսանքահարվեցի ու ընկա գետնին»,- պատմել է տուժողը։
Բուժող բժիշկ Իգոր Գուրինովի խոսքով՝ հարվածը գլխից անցել է ներքին օրգաններով։ Վնասվել են սիրտը, երիկամները, թոքերը, լյարդը, ստորին վերջույթները։
Գործնականում նման հզոր հոսանքհարումից հետո ողջ մնալու հնարավորություն չկար, սակայն այրվածքաբանության և վերակենդանացման բաժանմունքի մասնագետները գրեթե մեկ ամիս պայքարել են տղամարդու կյանքի համար։ Հուլիսի վերջին հիվանդը սկսել է ապաքինվել, որոշ ժամանակ անց նրան թույլ են տվել գնալ տուն: