Արդարադատության նախարարին հարցաքննե՞լ են. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարցաքննել են իր եղբոր՝ Միքայել Մինասյանի դեմ հարուցված քրեական գործով:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ արդարադատության նախարարից, սակայն, ի պատասխան մեր հարցմանը, նախարարությունից հայտնեցին, թե այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ դեռ 2018 թվականին հարուցված քրեական գործի երեք հոդվածներին ավելացել են եւս 13-ը։ Դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանի փոխանցմամբ՝ պետության կրած վնասը կազմում է 350 միլիոն դոլար»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։