Սրտաբանն ալկոհոլն առողջարար է անվանել. այն ապահովում է թթվածնի մատակարարումը և բարելավում է օրգանիզմի վիճակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍրտաբանն ալկոհոլն առողջարար է անվանել, քանի որ այն ապահովում է թթվածնի մատակարարումը և բարելավում է օրգանիզմի վիճակը, չոր կարմիր գինին նման օգտակար հատկություններ ունի, գրում է sports.kz-ն Life.ru-ին հղումով։
Սրտաբան Յուլիա Մարշինցևան, առողջ տղամարդու համար խմիչքի անվտանգ չափաբաժին է նշել 200 միլիլիտրը, կանանց համար 100 միլիլիտրը։ Նշված չափաբաժիններով գինին վնասակար ազդեցություն չի ունենում օրգանիզմի վրա։ Բժիշկը նաև բացատրել է, որ այն ունի հակաօքսիդանտ ազդեցություն և բարելավում է թթվածնի մատակարարումը բջիջներին։ Դրա օգտագործումը հանգեցնում է օրգանիզմի վիճակի բարելավմանը, բայց գլխավորը չչարաշահելն է։
«Եթե նախկինում մարդը չարաշահել է ալկոհոլային խմիչքները և արդեն լյարդի հետ կապված խնդիրներ ունի, ապա նա չպետք է գինի խմի։ Սակայն չի կարելի արգելման սահմաններ դնել բոլոր մարդկանց համար: Եթե մարդն առողջ է, սպորտով է զբաղվում, ապա հավանաբար կարող է իրեն թույլ տալ օրական առնվազը 100 միլիլիտր կարմիր գինի»,- ընդգծել է բժիշկը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը