Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգել է օլիգարխների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին․ պատմության այս օրը (11 սեպտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Եթովպիա` Էնքութաթաշ, Ռուսաստան` Ռազմական փառքի օր, Պակիստան` Ազգային օր, Կատալոնիա` Ազգային օր, ԱՄՆ՝ Հայրենասերի օր որպես Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակ, Արգենտինա՝ Ուսուցչի ազգային օր, Չիլի՝ Սալվադոր Ալյենդեյի հիշատակի օր, Եթովպիա՝ Նայրուզ (Ղպտի ուղղափառ եկեղեցու նոր տարի):
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1875– ծնվել է արևմտահայ բանաստեղծ, գրող, նկարիչ և ուսուցիչ, Հայոց Ցեղասպանության զոհ Ինտրան (Տիրան Չրաքյան):
1907 – ծնվել է խորհրդային միջատաբան Գեդեոն Մարջանյանը:
1916 – վախճանվել է լրագրող և հասարակական գործիչ Սուրեն Սպանդարյանը:
1918 – ծնվել է խորհրդային մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանը:
1923 – ծնվել է խորհրդային նյարդաֆիզիոլոգ Լևոն Մատինյանը:
1926 – ծնվել է խորհրդահայ բանաստեղծ Քաջիկ (Խաչատուր) Գրիգորյանը:
1930 – ծնվել է ճարտարագետ-ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանը:
1954 – ծնվել է ջազային երաժիշտ, կիթառահար Մկրտիչ Սուջյանը:
2002- պաշտոնապես վավերացվել է ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) բաժանումը ՀՀԿ-ից (Հայաստանի Հանրապետական կուսակցություն): «Միասնություն» խմբակցությունից դուրս եկած ՀԺԿ-ի 7 անդամները Շավարշ Քոչարյանի, Մանուկ Գասպարյանի, Սմբատ Եղիազարյանի հետ միասին ստեղծել են «Ժողովրդի ձայն» պատգամավորական խումբը:
2008- մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խոհրդարանական հանձնաժողովի փոխարեն ստեղծվել է մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբ:
2009- Երևանում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել են 38 երկրների տղամարդկանց և կանանց հավաքականների 295 ձյուդոիստներ։
2015- Հոսանքի թանկացման չեղարկումը պահանջող «Ո՛չ թալանին» նախաձեռնության ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան:
2018-Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգել է օլիգարխների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին:
2019-Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի օրը գլխավոր հարցը եղել է Ամուլսարի ճակատագիրը, իսկ խորհրդարանից դուրս ցույց են արել Ամուլսարի պաշտպանները։
-կառավարության շենքի դիմաց հավաքվել են ավտոներկրողները։ Նրանք դժգոհել են մաքսակետը Երևանից Գյումրի տեղափոխելուց։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
9– ավարտվել է Տևտոբուրգյան անտառի ճակատամարտը, որտեղ Հռոմեական կայսրությունը գերմանական ցեղերից կրել է ջախջախիչ պարտություն և կորցրել 3 լեգեոն:
1609 –անգլիացի ծովագնաց Հենրի Հուդզոնը հայտնագործել է Մանթհետտեն կղզին:
1661- վախճանվել է ֆլամանդացի նկարիչ Յան Ֆեյտը:
1733- վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր և երգեհոնահար Ֆրանսուա Կուպերեն:
1854 –Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ նավահանգիստն անգլո-ֆրանսիական նավատորմի համար անհասանելի դարձնելու նպատակով ռուսները խորտակվել են 8 հնացած առագաստանավեր:
1865 –ծնվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան Ռայնիսը:
1888 —Տորոնտոյում բացված արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ աշխարհում ձայնագրվել է մարդկային ձայնը:
1935- ծնվել է խորհրդային տիեզերագնաց Գերման Տիտովը:
1937 – ծնվել է ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը:
1943-Գուս-Խրուստալնի քաղաքի ապակու գործարանում առաջին անգամ արտադրվել է տաշովի բաժակ:
1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկյան զորքը կոալիցիայի մնացած զորքերից առաջինը մտել է բուն Գերմանիայի տարածք:
1945– ծնվել է գերմանացի ֆուտբոլիստ, մարզիչ Ֆրանց Բեկենբաուերը:
1971– վախճանվել է ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը:
1965– ծնվել է Սիրիայի 10-րդ և ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադը:
1973 –ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից ֆինանսավորվող հեղաշրջում է իրականացվել Չիլիում, նախագահ Ալյենդեն ինքնասպանություն է գործել, իսկ իշխանության է եկել գեներալ Պինոչետը:
1988 - էստոներենը հայտարարվում է Էստոնիայի պետական լեզու:
1990 —Քուվեյթյան ճգնաժամի առթիվ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ-ավագն իր հեռուստատեսային ելույթում սառը պատերազմից հետո առաջին անգամ օգտագործել է «նոր համաշխարհային կարգ» արտահայտությունը:
1993 - Կիևում բացվել է Գոլոդոմորի զոհերին նվիրված հուշանշան:
2001– ահաբեկչական գործողության արդյունքում կործանվել են ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ բարձրահարկ շենքերը:
2005 - Իսրայելն ամբողջովին ու վերջնականորեն հետ է քաշվել Գազայից:
2007 - Ռուսաստանը փորձարկել է «Բոլոր ռումբերի հայր» անունն ստացած ամենամեծ պայմանական զենքը՝ ավիացիոն վաակումային ծավալային պայթյունի ռումբը (АВБПМ):
2015 – աշտարակային կռունկն ընկել է Մեքքայի Ալ-Հարամ մզկիթի վրա և մահացու ճզմել 107 մարդու:
Կ. Խաչիկյան