Մենք Իրանի հետ հայտնվել ենք «նույն նավակում» և բացարձակապես չենք ափսոսում դրա համար. Լուկաշենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։
Լուկաշենկոն մատնանշել է Մինսկի և Թեհրանի քաղաքականության մեջ բազմաթիվ նմանատիպ պահեր:
«Մենք Իրանի հետ «նույն նավակում» ենք հայտնվել և բացարձակապես չենք ափսոսում դրա համար։
Մեզ փորձում են զրպարտել Արևմուտքի ԶԼՄ-ներում։
Այնուամենայնիվ, մենք և պատժամիջոցներին, և այլ ճնշումներին դեռ դիմանում ենք»,-հայտարարել Է Բելառուսի ղեկավարը։
Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները, երկրների համագործակցության հարցերը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։
«Մեզ անհրաժեշտ է համատեղ գործողություն ձեր երկրի հետ։ Մենք շարժվում ենք դեպի բազմաբևեռ աշխարհ։
Սա շատ դժվար ճանապարհ է լինելու...Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ Բելառուսը միշտ եղել է Իրանի հուսալի գործընկերը։ Եվ մենք պատրաստ ենք արժանապատվորեն քայլել մեր ճանապարհով»,-հայտարարել է Լուկաշենկոն։