Զոհվել է 15 մարդ, տուժել՝ 94-ը․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 567 դեպք, որից 198-ը՝ արտակարգ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 21 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 18 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 94, զոհվել՝ 15 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: