Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
«Արցախում որևէ հեղաշրջում տեղի չի ունեցել, ՀՀ իշխանությունը գիտեր կատարվողի մասին և մասնակից էին որոշումների կայացմանը։ Արցախում սեպտեմբերին կատարվածը նախորդ մի քանի տարվա իրադարձությունների հետևանքն էր։
Ադրբեջանի կողմից Արցախի հետ որևէ բանակցության բովանդակությունը վերաբերվել է Արցախի ամբողջական ինտեգրացիային Ադրբեջանին։ 1 տարում որևէ հայկականության տարր պարունակող առաջարկ Բաքուն չի արել։ Դրա մասին շատ լավ գիտեին նաև ՀՀ իշխանությունները»,- նշել է Առաքելյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․