Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը (17 սեպտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Անգոլա՝ Հերոսների օր, ԱՄՆ՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Փրկարարների օր, Չիլի՝ Խուասոյի ազգային օր
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1882 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ն:
1908– ծնվել է ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, («Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր», «Մայր Հայաստան» արձանը «Հաղթանակ» զբոսայգում):
1918 – ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը:
1920 – ծնվել է բնանկարիչ Արտաշես Աբրահամյանը:
1925 –ծնվել է խորհրդային կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը:
1964– վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Ցոլակ Ամերիկյանը:
1992– Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել:
2004- Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որին «մասնակի ներում» է շնորհվել, ինչը մեկ տարվա փորձաշրջան է ենթադրում:
2007- Բաքվում Հեյդար Ալիևի անվան մարզահամալիրում, սկսվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները:
2008-Լոնդոնում տեղակայված «Eurasia House International»-ի հիմնադիր նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն ընտրվել է Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ:
2013-Ռուսաստանի մայրաքաղաքում օծվել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին և բացվել է եկեղեցական համալիրը:
2016-«Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը ցուցադրվել է Հայաստանի անկախության 25-ամյակի զորահանդեսի փորձի ժամանակ:
2018-Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը շուրջ 7 ժամ խուզարկություն են իրականացրել «yerevan.today» լրատվամիջի խմբագրությունում և առգրավել խմբագրության մի քանի համակարգիչների հիշողության կրիչները։
2019-Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
2022- ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Երևան:
2023-կայացել են Երևանի ավագանու ընտրությունները, մասնակցել է ընտրողների ընդամենը 28.46 տոկոսը, ձայները բաժանվել են՝ «Քաղաքացիական պայմանագիր» 32,57 %, Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» 18,89 %, «Մայր Հայաստան» 15,43 %, «Հանրապետություն» 11,32 %, «Հանրային ձայն» 9,68 %:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
14 - Տիբերիոս Կլավդիոս Ներոնը դարձել է Հռոմի կայսր և ընդունել Տիբերիոս Կեսար Ավգուստ անունը։
335 — թագավոր Կոնստանտինի հրամանով Երուսաղեմում ուղտավորների համար բացվել է Քրիստոսի դամբարանը:
1156 —ստեղծվել է Ավստրիական հերցոգությունը:
1394 —թագավոր Կարլ 6-րդի հրամանով ֆրանսիայից արտաքսվել են հրեաները:
1598 —հերետիկոսության մեջ մեղադրվող Ջորդանո Բրունոյի գործը Վենետիկից հանձնվել է Հռոմին:
1598 —հոլանդացի նավաստիները կրկնակի հայտնագործել են մի կղզի, որին անվանել են «Մավրիկիա»:
1630– հիմնադրվել է Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը:
1665 –Լոնդոնում սկսվել է Ժանտախտի մեծ համաճարակը(1665—1666), որի արդյունքում մահացել է քաղաքի բնակչության 20 %-ը՝ մոտ 100 000 մարդ:
1787–Ֆիլադելֆիայում Սահմանադրական Կոնվեցիան ընդունել է ԱՄՆ-ի սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից սահմանադրությունը:
1789- անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը հայտնաբերում է Սատուրնի արբանյակ Միմասը:
1793 —ֆրանսիայում ընդունվել է «կասկածելիների մասին օրենքը, ըստ որի ով չի ստացել հուսալիության մասին վկայական հանդիսանում է ժողովրդի թշնամի»:
1826 –ծնվել է գերմանացի մաթեմատիկոս Բեռնարդ Ռիմանը:
1832 –ծնվել է բժիշկ-թերապևտ, հասարակական գործիչ, ռուսական բժշկության դասական Սերգեյ Բոտկինը:
1857– ծնվել է ռուս նշանավոր գիտնական Կոնստանտին Ցիալկովսկին, որը համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրերից մեկը:
1871 - Ալպերում բացվում է 13 կիլոմետրանոց Մոն-Սենի թունելը:
1910 —Լոնդոնում բժիշկների կողմից կարծիք է հնչել, որ եթե լուսնորտների քանակը շարունակի ավելանալ նույն տեմպերով, ապա 40 տարի անց հոգեկան հիվանդների թիվն ավելի մեծ կլինի քան բանական մարդկանց թիվը:
1917– ծնվել է ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր, ռուսական թատրոնի նշանավոր գործիչ Յուրի Լյուբիմովը:
1922 –Բեռլինում աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար:
1959 - Կուբայից արտաքսվել են 131 հոգևորական:
1988– Սեուլում մեկնարկել է Ամառային 24-րդ Օլիմպիական խաղերը:
1994– վախճանվել է ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ Կարլ Փոփերը:
1991 - Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հարավային և Հյուսիսային Կորեաները դարձել են Միավորված ազգերի կազմակերպության անդամներ։
2001 —չեչեն անջատողականները փորձել են զավթել Գուդերմեսը:
2001 —վախճանվել է վրաց խորհրդային հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ Դավիթ Ղիփիանին:
2006 —Մերձդնեստրում կայացել է անկախության հանրաքվե:
2022– Ղազախստանի մայրաքաղաք Նոր–Սուլթանին վերադարձվել է նախկին Աստանա անվանումը:
Կ. Խաչիկյան