Ռումինիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌումինիայում գրանցվել է այս տարվա ընթացքում երկրում ամենաուժեղ երկրաշարժը: Փոխանցում է Tert.am-ը։ Այս մասին հայտնել է Ռումինիայի Երկրի ֆիզիկայի ազգային ինստիտուտը։
Տեղեկատվության համաձայն՝ 5,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվել է 140 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է երկրի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Բուխարեստում, ինչպես նաև Բուլղարիայում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։