«Ճանապարհային դեպարտամենտը» մեկնաբանել է Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում արգելապատնեշների տեղադրման պահանջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ10+500 հատվածում՝ Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում (դեպի Սևան ընթացքի ուղղությամբ), կատարվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտից»:
Երթևեկելի գոտիների աջ հատվածում տեղադրվում են երկաթե արգելապատնեշներ՝ միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երթևեկության փոփոխությունը համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ հետ։
Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող «Զովք» և մի քանի խանութների աշխատակիցներ ու տնտեսվարողներ, ինչպես նաև Վերին Պտղնիի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը:
Այդ օբյեկտների աշխատակիցներն ու գյուղի բնակիչները պահանջում էին, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերությունը հստակ պատասխանի, թե ինչից ելնելով և ում որոշմամբ է որոշվել, որ պետք է ճանապարհի այդ հատվածում տեղադրվեն երկաթե արգելապատնեշներ: