Ուկրաինային տրամադրվող աջակցությունը երաշխավորում է Մոլդովայի գոյատևումը․ Գերմանիայի ԱԳ նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթե Ուկրաինան պարտվի, ապա հաջորդ թիրախը կլինի Մոլդովան․ Ուկրաինային տրամադրվող աջակցությունը երաշխավորում է Մոլդովայի գոյատևումը.
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը տարածաշրջանում ռուսական միջամտության ընդլայնման հետ կապված մտահոգությունները մեղմելուն նվիրված համաժողովում։
«Այն, ինչ մենք անում ենք Ուկրաինային աջակցելու համար, նշանակում է նաև աջակցել Մոլդովայի կայունացմանը։
Ակնհայտ է, որ մարդկանց ամենամեծ մտահոգությունն այստեղ այն է, որ եթե Ուկրաինան պարտվի, հաջորդ թիրախը կլինի Մոլդովան», - ասել է նա: