ՀՀ-ում իշխանության յուրացման նախապատրաստման գործով կալանավորվել է Սերոբ Գասպարյանը
ԻՐԱՎՈՒՆՔ«Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը կալանավորվել է։
Իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում իշխանության յուրացման նախապատրաստման գործով։ Այս մասին գրել է «Փաստինֆո»-ն:
Հիշեցնենք, որ ՔԿ-ի հաղորդմամբ, բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք. 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են: