Զախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան փաստով քրեական գործեր են հարուցվել Ռուսաստանում և Ադրբեջանում, և շուտով կսկսվի դատաքննության փուլը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե որ փուլում է գտնվում ադրբեջանական զինուժի կողմից ռուս խաղաղապահների մեքենայի կրակոցների և ռուս զինվորականների մահվան հետաքննությունը, հաշվի առնելով այն այն հանգամանքը, որ այս գործի վերաբերյալ հանրային տիրույթում տեղեկություններ չկան:
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունները և քննչական մարմինները սերտ կապի մեջ են այս հարցի շուրջ, հետաքննությունն ընթանում է քրեական գործերի շրջանակներում, մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ դիտակետից վերադառնալիս Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ավտոմեքենան ադրբեջանական զինուժի գնդակոծության է ենթարկվել։ Զոհվել է հինգ ռուսաստանցի զինվորական, որոնց թվում է ԼՂՀ հրամանատարի տեղակալ, առաջին աստիճանի կապիտան Իվան Կովգանը։