Անկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ Մանուկյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով 1990 թվականի օգոստոսի 23-ին, լինելով Գերագույն Խորհրդի պատգամավոր, ԳԽ ամբիոնից հրապարակել է ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Անկախության 33-ամյակին ընդգծում է՝ անկախությունն այսօր վտանգների է ենթարկվում։
«Սիրելի հայեր և հայաստանցիներ, շնորհավոր մեր երկրի արժանապատվության և ազատատենչության տոնը։
Այն կերտվել է 2 միլիոն 42 հազար 627 ՀՀ քաղաքացիների ազատ և գիտակցված քվեարկության արդյունքում։
Անկախությունը միայն տոն չէ, այսօր այն վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի։
Կեցցե անկախությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Արամ Մանուկյանը։