Երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի Հայաստանի վերականգնումից հետո. Ծատուրյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքական գործիչները, ովքեր վախեցնում են Երրորդ համաշխարհային պատերազմից, մոլորեցնում են մարդկանց, քանի որ այն արդեն երկար ժամանակ է ինչ ընթանում է: Նման հայտարարություն է արել հայ քաղաքական գործիչ, Աշխարհաժողով շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանը, գրում է realtribune.ru-ն։ Նրա խոսքով Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։
«Համաշխարհային պատերազմների թեման ուղղակիորեն ազդում է հայ ժողովրդի ճակատագրի վրա։ Առաջին համաշխարհային պատերազմը մեր ժողովրդի համար վերածվեց ցեղասպանության և զանգվածային բնաջնջման: Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով Խորհրդային բանակի կազմում չորս հայ մարշալներ մտան Բեռլին և հաղթեցին ֆաշիզմին։ Բայց Երրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, որն այսօր շարունակվում է, պետք է վերականգնվի Հայոց թագավորությունը, վերականգնվի Մեծ Հայքը»,- ասել է քաղաքական գործիչը։ Նա նաև նշել է, որ Աշխարհաժողով շարժումը ոչ միայն հավատում, այլ նաև պատրաստվում է դրան։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը