Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի Խարկով քաղաքին։ Հրթիռն ընկել է բազմահարկ բնակելի շենքի վրա: Վերջին տվյալներով՝ տուժել է 20 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Տներից տարհանվել է 60 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ մոտակա բազմահարկ շենքերի ապակիները կոտրվել են, մի քանի մեքենաներ այրվել։
Երկրի զինված ուժերի հաղորդմամբ՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է 80 հրթիռներից 71-ը։
2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով մարդիկ ապրում են պատերազմի թոհուբոհում, փորձելով պահպանել իրենց գոյությունն ու միաժամանակ չկորցնել մարդկային արժեքները:
MediaHub-ը կապ հաստատեց Ուկրաինայի Խարկով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ իրավիճակ է հայերի շրջանում այս պահին, արդյոք կա՞ն տուժածներ:
«Այս պահին ամեն բան կայուն է: Ո՛չ, հայերի շրջանում երեկ տեղի ունեցած հարվածների հետևանքով տուժածներ չկան», - ասաց մեր զրուցակիցը:
Նա նաև նշեց, որ Խարկովոմ հայ սփյուռքի ներկայացուցիչներից այժմ էլ կան և որ նրանք մշտապես կապի են մինյանց հետ։
Ռեբեկա Հովհաննիսյան