Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը
ՍՊՈՐՏWTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը:
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 47-րդ տեղն է զբաղեցրել դասակարգման նոր աղյուսակում։ Սա Էլինայի լավագույն ցուցանիշն է վարկանիշում։ 22-ամյա մարզուհին նախորդ շաբաթ 49-րդն էր և առաջադիմել է 2 հորիզոնականով։
Աղյուսակը շարունակում է գլխավորել լեհ Իգա Շվյոնտեկը, իսկ US Open-ի նորընծա չեմպիոն Արինա Սաբալենկան երկրորդն է:
Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեսիկա Պեգուլան։