Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»
ՍՊՈՐՏՖուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտած Ռաֆայել Վարանը սոցիալական ցանցերում արած գրառմամբ՝ հայտնել է, որ կմնա իտալական «Կոմոյի» համակարգում։ Նա չի մանրամասնել, թե ինչ գործառույթ է կատարելու։
«Սկսվում է նոր կյանք խաղադաշտի սահմաններից դուրս։ Ես մնում եմ «Կոմոյում»։ Պարզապես չեմ օգտագործի խաղակոշիկներս։ Անհամբեր սպասում եմ առաջիկայում այդ մասին հայտնելու հնարավորթյանը»,- գրել է Վարանը։
31-ամյա ֆուտբոլիստն այս ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում միացել «Կոմոյին»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։ Սակայն նա ծանր վնասվածք էր ստացել հենց առաջին մրցախաղում։