ԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեկվանից հայաստանյան արևմտամետներն ուիշխանական որոշ շրջանակներ օրգազմի մեջ են: ԱՄՆ փոխնախագահ և դեմոկրատականկուսակցությունից նախագահի թեկնածու ՔամալաՀարիսն ուղերձ է հղել ամերիկահայերին, հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղիցտեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգվերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելուտեսանկյունից։
Ուղերձում Հարիսը նշել է, որ հարկավոր է նաև միշտհիշել Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որըշարունակում է ձևավորել հայ ժողովրդիինքնությունը։ Քամալա Հարիսը նշել է նաև, որհավատարիմ է Հայաստանի և նրա հարևաններիմիջև կայուն խաղաղության հաստատմանը, որըհաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքայինամբողջականությունը: Փոխնախագահըհավատացրել է, որ կշարունակի աջակցելՀայաստանին ժողովրդավարության ամրապնդմանև տարածաշրջանում կայունության հաստատմանջանքերում: «Հավատարիմ եմ մեր երկրների միջևկապերի խորացմանը և գործընկերայինհարաբերությունների ամրապնդմանը: Միասինկարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- գրել է Հարիսը:
Ուղերձը բացառապաես ներքաղաքականնպատակներ է հետապնդում՝ նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններիցառաջ։ ԱՄՆ-ում գրեթե մեկ մլն հայեր են բնակվում, իսկ այդ քվեներն ամենևին էլ ավելորդ չենթեկնածուի համար։ Եթե Հարիսն իսկապես իրուղերձում նշված նպատակների իրականացումցանկանար, ապա ուղերձը կհղեր Բաքվին, այլ ոչհայկական կողմին։ Իսկ թե ինչպես են ամերիկյանթեկնածուները տարբեր տաիների խաբել հայհամայնքին, վաղուց հայտնի պատմական փաստ է։