Թուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. Էրդողան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱնկարան ձգտում է ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ։ Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Թուրքիան ձգտում է դառնալ մշտական անդամ (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի), սակայն դեռևս ոչ մի արդյունքի չի հասել այս հարցում»,- ասել է նա՝ Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում։
Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ Անվտանգության խորհրդի ներկայիս մշտական անդամներն աջակցություն չեն ցուցաբերում այս ուղղությամբ Թուրքիայի ձգտումներին։
Նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներն են Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: