Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն հայտարարել է, որ Փարիզը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Բացի դա` Ֆրանսիացի նախարարն ասել է, որ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Միաժամանակ դիվանագետն ընդգծել է, որ երկու երկրների պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ տարածաշրջանում սրացմանը։
Ինչու՞ է Ֆրանսիան զինում Հայաստանին: Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը Vestikavkaza.ru-ի թղթակցի հետ զրույցում Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարումը բացատրել է ներքին ֆրանսիական գործոններով։ «Առաջինը, կա աշխարհի ամենաուժեղ հայկական սփյուռքի նպատակը, որն է Հայաստանի իշխանության նկատմամբ լիակատար վերահսկողություն ձեռք բերելը, և որը ներառում է նաև Ռուսաստանից Հայաստանի անջատումը: Երկրորդ հերթին դրան աջակցում է Մակրոնը, ով փորձում է ապահովել այդ ազդեցիկ հայկական սփյուռքի աջակցությունը՝ ֆինանսական, լրատվական և քաղաքական»,- ասել է նա առաջին հերթին։
«Երրորդը, Ֆրանսիան նման կերպ արտահայտում է իր մեջ շատ զարգացած իսլամաֆոբիայի և թուրքաֆոբիայի իր հոգեբանական բարդույթները: Չորրորդը, Ֆրանսիան փորձում է պոկել Հայաստանը Ռուսաստանից, այդ թվում` Մոսկվային վնասելու համար, քանի որ Փարիզը հիբրիդային պատերազմ է մղում մեր դեմ։ Հինգերորդը, Ֆրանսիան փորձում է ինչ-որ կերպ վերականգնել իր ազդեցությունը Աֆրիկայում, ինչի համար պետք է հաղթել Ռուսաստանին Հարավային Կովկասում, որպեսզի Ռուսաստանի ակտիվությունը Աֆրիկայում նվազի: Վեցերորդը, Փարիզը մի տեսակ դաշինք է կառուցում Հայաստանի, Հունաստանի և Հնդկաստանի հետ»,- թվարկել է Սերգեյ Մարկովը:
Քաղաքագետն ընդգծել է, որ հարավկովկասյան տարածաշրջանի համար Հայաստանին ՆԱՏՕ-ի զենքով զինելու ֆրանսիական այս քաղաքականությունը բացառապես խնդիրներ ու ռիսկեր է պարունակում։ «Նման կերպ Ֆրանսիան ուղղակիորեն խաթարում է անվտանգությունը տարածաշրջանում: Նախևառաջ, խնդրահարույց է այն, որ Հարավային Կովկաս են մտնում արտաքին այնպիսի խաղացողներ, ինչպիսին ֆրանսիան է, որը չունի և չի կարող ունենալ այնպիսի շահեր, որոնք ընդհանուր են տարածաշրջանային շահերի հետ: Դա, ընդհանուր առմամբ, շատ բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա»,- եզրափակել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը