ՌԴ-ում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊետրոպավլովսկ-Կամչատսկ քաղաքից 128 կմ հեռավորության վրա 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
«Հեռավորությունը Պետրոպավլովսկ-Կամչատսկից՝ 128 կմ, 6,3 մագնիտուդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկրաշարժը տեղի է ունեցել 39,9 կմ խորության վրա։
ՌԴ ԱԻՆ տեղեկատվության համաձայն, երկրաշարժը զգացվել է մարզկենտրոնում մինչև չորս բալ ուժգնությամբ։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։