Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կահույք

ՖՈՏՈ

Ցանկացած տանը կամ բնակարանում կարելի է գտնել մեծ քանակությամբ տարբեր տեսակի կահույք։ Նման իրերը վաղուց են եղել մարդկային կյանքի մի մասը և օգտագործվել են անհիշելի ժամանակներից: Ներկայումս կահույքը բաժանված է փափուկ և պահարանային կահույքի։ Փափուկ կահույքը ներառում է բազմաթիվ տեսակի բազմոցները, բազկաթոռները, թախտերը և այլն։ Պահարանային կահույքը համեմատաբար վերջերս համալրվել է որոշ նոր տեսակներով և ներառում է պահարաններ, հարդարման սեղաններ և այլն:

Եգիպտոսը ոչ միայն սֆինքսների ու բուրգերի այլ նաև կահույքի ծննդավայրն է։ Հենց այնտեղ՝ փարավոնների դամբարանում են գիտնականները գտել աշխարհի առաջին փղոսկրե աթոռի ոտքերը, դրանք զարդարված էին մալախիտով և փիրուզով: Այն ժամանակ ոչ ոք նույնիսկ չէր մտածում փափուկ կահույքի մասին: Օրինակ Եգիպտոսում փափուկ բազմոցներ ընդհանրապես պետք չէին, քանի որ կանանց իդեալական սանրվածքը պահպանելու համար անհրաժեշտ էր պառկել կոշտ մակերեսի վրա և նույնիսկ պարանոցի տակ դնել փայտե տակդիր, իսկ տղամարդիկ նման թախտերի վրա ոչ միայն քնում էին, այլ նաև աշխատում։

Փափուկ կահույքի առաջին տեսակը կարելի է անվանել «բինբեդ»-ը: Նման կահույքը հայտնվել է Իտալիայում, սակայն կոնկրետ երբ հայտնի չէ: Արտաքին տեսքով «բինբեդ»-ը աթոռ է առանց ներքին փայտե շրջանակի։ Նրան ամություն տալու համար որպես լցոնիչ օգտագործվել էր արևածաղկի սերմերի կեղև, հնդկաձավար կամ լոբի, որը լցված էր եղել կոպիտ գործվածքից պատրաստված պարկի մեջ։ Հետո սկսել են օգտագործել մի քանի պարկեր, որոնցից մեկը եղել է շարժական։ Հետո շքեղության սովոր ֆրանսիացի արքաներն են պատմության մեջ առաջին անգամ ներմուծել գործվածքով պատված կահույքի նորաձևությունը, որը կահույքն ավելի փափուկ էր դարձնում: Աստիճանաբար գործվածքների շերտերը շատացել են, բայց նույնիսկ դա չի բավարարել փափկասուն ազնվականներին։ Այսպիսով, նրանք սկսել են «լցոնել» կահույքը՝ կտորի տակ դնելով բուրդ, ձիու մազ և այլն: Այսպիսով, էլիտար փափուկ կահույքի ծննդյան դարը 17-րդ դարն է։ Եվ հավատացեք, այդ օրերին ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մի օր փափուկ կահույքը հասանելի կդառնա բոլոր մարդկանց համար:

Հետագայում յուրաքանչյուր նոր դարաշրջան փոխել է փափուկ կահույքի տեսակը, սկզբում հայտնվել են նորաձև բազկաթոռները՝ առանց թևերի, այնուհետև պուֆը՝ աթոռ առանց մեջքի, և սոֆան՝ բազմոց առանց մեջքի: Իսկ սինթետիկ նյութերն ի վերջո ամբողջությամբ փոխարինել են բնական լցոնիչներին, փոխարինել են, բայց չեն չեղարկվել, այսօր էլ փափուկ կահույքում օգտագործում է և՛ բնական բամբակ, և՛ սինտեպոն որպես լցոնիչ: Իհարկե, առաջինը, ինչպես և ամեն բնական բան, համարվում է շատ ավելի էլիտար, բայց չպետք է մոռանալ, որ որոշ մարդիկ ալերգիկ են բնական նյութերից, և շատ ավելի հաճախ, քան դրանց փոխարինողներից։ Գրված այս ամենը վերաբերում է բացառապես Եվրոպային։

Արևելքը, որպես «նուրբ հարց», ընտրել է կահույքի զարգացման մեջ իր սեփական ճանապարհը: Նրանք ևս ունեցել են իրենց փափուկ կահույքը: Արևելքը հնարավորինս պարզեցրել է ամեն ինչ՝ եթե բազկաթոռ է կամ բազմոց, ուրեմն այն մեկ մեծ բարձի տեսքով է,  եթե աթոռների հավաքածու է, ապա մեկն անպայման «կսահի ու կմտնի» մյուսի մեջ:

Պահարանային կահույքը հայտնվել է այն ժամանակ, երբ մարդիկ սովորել են փայտ մշակել և օգտագործել: Առաջին նման կահույքը եղել է զանգվածեղ և անտաշ: Ներկայումս կահույքի ստեղծման համար օգտագործվում են տարբեր տեխնոլոգիաներ և նյութեր, ինչը թույլ է տալիս պահարանային կահույքը դարձնել բազմաֆունկցիոնալ կախված նպատակներից։

Այսօր էլ կահույքը շարունակում է գրել իր պատմությունը, և պետք է ասել, դա դժվարին պայմաններում, քանի որ գերիշխող են  դարձել մինիմալիզմն ու բարձր տեխնոլոգիաները։ Կահույքը պետք է փոխակերպվի անճանաչելիորեն, որպեսզի իր տեղը գտնի նոր աշխարհում: Եվ նա հաջողությամբ անում է դա:

Արտադրության մեթոդների բազմազանությունը (ներկառուցված և մեխանիկական), ցանկացած ոճի նկատմամբ հավասար ուշադրությունը և պոտենցիալ սեփականատիրոջ եկամուտներից անկախությունը հանգեցրել են նրան, որ կահույքն իր լավագույն դրսևորմամբ կա յուրաքանչյուր բնակարանում: Բայց մի օր դա նույնպես կդառնա պատմություն։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное