Բրյուսելը ծրագրում է ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներում ստեղծել ճամբարներ՝ Եվրոպայից արտաքսվող միգրանտներին բնակեցնելու համար․ The Times
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելը ծրագրում է ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներում ստեղծել ճամբարներ՝ Եվրամիության երկրներից արտաքսվող միգրանտներին բնակեցնելու համար, հայտնում է բրիտանական The Times-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Արտաքսվողների համար ճամբարներ կարող են ստեղծվել, մասնավորապես, Եվրոպային սահմանակից և ԵՄ անդամության ձգտող Մոլդովայում, նաև Ալբանիայում ու Սերբիայում, այլ երկրներում ևս։
Ըստ The Times-ի աղբյուրների՝ այս և միգրացիայի սահմանափակմանն ուղղված «նորարարական» մի շարք այլ լուծումներ կքննարկվեն ԵՄ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովում, որը երկու շաբաթ հետո է տեղի ունենալու։ Իսկ մինչ այդ «նախաարտաքսման կենտրոններ» ստեղծելու առաջարկը հոկտեմբերի 10-ին կքննարկեն ԵՄ երկրների ՆԳ նախարարները։