Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները։ Այս մասին ասված է նախագահի հրապարակված հրամանագրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այժմ Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել Ռուսաստան՝ ավելի քան 90 օր ժամկետով։
Նախկինում Վրաստանի բոլոր քաղաքացիները կարող էին ՌԴ մուտք գործել 90 օրից ավելի ժամկետով, սակայն բացառություն էին կազմում նրանք, ովքեր Ռուսաստան էին եկել աշխատանքի կամ սովորելու նպատակով։ Այժմ նրանց համար սահմանափակումները հանվել են։