Պուտինը Փեզեշքիանի հետ կքննարկի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Անդրադառնալով նախագահների՝ առաջիկայում նախատեսվող հանդիպմանը՝ նա նշել է, որ Մոսկվան և Թեհրանը շատ սերտ հարաբերություններ ունեն տարբեր ոլորտներում։
«Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն անտեսել չի կարելի: Սա նույնպես կլինի օրակարգում»,- ասել է Պեսկովը։