Ռուսաստանն իջեցրել է հացահատիկի բերքի կանխատեսումը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանում այս տարի հացահատիկի բերքը կկազմի մոտ 130 մլն տոննա: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ բերքի վերաբերյալ նոր կանխատեսումը ներկայացրել է փոխվարչապետ Դմիտրի Պատրուշևը «Ոսկե աշուն-2024» ցուցահանդեսի շրջանակում։
«Հացահատիկի համախառն բերքը կկազմի մոտ 130 մլն տոննա, այդ թվում՝ 83 մլն տոննա ցորեն», - ասել է Պատրուշևը:
Նախորդ պաշտոնական կանխատեսումը կազմել է 132 մլն տոննա, այդ թվում՝ 84 մլն տոննա ցորեն։
Ըստ փոխվարչապետի՝ այս տարի սպասվող բերքը կբավարարի ներքին շուկայի պահանջարկը և կպահպանի արտահանման բարձր ներուժը: Մինչև օրս հավաքվել է 122 մլն տոննա հացահատիկ։