Վրաստանի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման հնարավորությունը կարող է առաջանալ ցանկացած պահի. Իվանիշվիլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման հնարավորությունը կարող է առաջանալ ցանկացած պահի: Այս մասին Բաթումիի բնակչության առջև ելույթի ժամանակ հայտարարել է «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
«2008-ին դրսի ուժերի ցուցումով կոպտորեն կտրվեցին օսերի և աբխազների միջև վստահության թույլ թելերը, ավելի հեռացրին մեր ժողովուրդներին միմյանցից և խորացրին առկա բացը»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով, այդ բացը կարելի է լրացնել միայն փոխըմբռնմամբ, սեփական գործողությունների գիտակցմամբ և միմյանց ձեռք մեկնելով։