Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել Բոխումի դեմ ընկերական խաղում
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Բոխումի» դեմ կայացած ընկերական խաղում (3:2):
Ադամյանը 7-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը սկիզբ դնելով «այծերի» հաղթանակին։
Հիշեցնենք, որ «Քյոլնը» ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս 2-րդ Բունդեսլիգայում և 8 տուրերից հետո վաստակած 12 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում։