Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել էր՝ «Հայաստանում շոու բիզնեսի ներկայացուցիչներն սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել իրենց եկամուտները եւ վճարել հարկերը»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հակառակի մասին խոսեց՝ թիրախավորելով հայտնիներին, թե շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկ վճարեն, այլապես օրենքով սահմանված պատասխանատվության կենթարկվեն:

Փաշինյանի խոսքով՝ օդանավակայան տանող ճանապարհից չպիտի օգտվեն արտագնա աշխատանքի գնացող եւ արտերկրում համերգներով հանդես եկող շոու բիզնեսի ներկայացուցիչները, քանի որ այդ ճանապարհը կառուցվել է հարկ վճարողների շնորհիվ: Ըստ Փաշինյանի՝ օդանավակայան գնացողները ինչո՞ւ պիտի մեր հարկերի շնորհիվ կառուցված ճանապարհով երթեւեկեն. «Մենք չենք ցանկանում, որ իրանք մեր հաշվին ստեղծված ճանապարհով երթեւեկեն։ Թող մեր սիրելի հայրենակիցներն իրենց համար ճանապարհ սարքեն ու այդ ճանապարհով երթեւեկեն, որովհետեւ, մաշվում ա, չէ,՞ էդ ճանապարհը: Մենք դա երկար ժամանակ չենք հասկացել: Մեզ թվում էր, թե մենակ կոշիկն ա մաշվում. ճանապարհն էլ ա մաշվում…. Շոու բիզնեսի ներկայացուցիչներին օդանավակայանից պիտի ասենք՝ էս ճանապարհները ձեզ համար չեն, Զանգվի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ եկեք, հասեք Երեւան»,- իր խոսքում նշել էր Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե. խնդրել էինք, համաձայն մեր տրամադրած ՀՎՀՀ-ների, համապատասխան կերպով տրամադրել անհատ ձեռնարկատերերի տարեկան հարկային շրջանառությունը 2019 թվականից մինչեւ 2023 թվականը։

Աղյուսակում կտեսնեք շոու բիզնեսի 15 ներկայացուցչի հարկային շրջանառությունը։ Օրինակ՝

1. Միհրան Ծառուկյանը 2019-ին վճարել է 932 հազար դրամ հարկ, 2020-ին՝ 1 մլն 18 հազար, 2021-ին՝ 70 հազար, իսկ 2022-ին եւ 2023-ին առկա հարկային մուտքեր չկան։

2. Ալբերտ Սիմոնյանը՝ նույն ինքը Թաթա Սիմոնյանը, 2019-ին վճարել է 2 մլն 445 հազար դրամ հարկ, հաջորդող տարիները ակտիվություն չի ցուցաբերել։

3. Արկադի Դումիկյանը եւ Իվետա Մուկուչյանը հարկային ակտիվություն չեն ցուցաբերել։

4. Արփինե (Արփի) Գաբրիելյանը 2020-ին 29 հազար դրամ հարկ է վճարել, իսկ 2021-ին՝ 30 հազար դրամ։

5. Ռաֆիկ (Ռաֆայել) Երանոսյանը 2019 թվականին վճարել է 235 հազար 960 դրամ հարկ, 2020-ին՝ 753 հազար 886 դրամ, 2021-ին՝ 1 մլն 208 հազար դրամ, 2022-ին՝ 1 մլն 346 հազար դրամ, 2023-ին՝ 2 մլն 145 հազար դրամ։

6. Ռազմիկ Ամյանը 2019-ին վճարել է 499 հազար դրամ հարկ, 2020-ին՝ 990 հազար դրամ, 2021-ին՝ 12 հազար դրամ, 2022-ին՝ 18 հազար դրամ, 2023-ին՝ 0 դրամ։

7. Սարո Թովմասյանը 2019-ին վճարել է 216 հազար 848 դրամ հարկ, 2020-ին՝ 407 հազար դրամ, հաջորդող տարիներին, 2021 եւ 2022 թվականներին 0 դրամ է վճարել, իսկ 2023-ին՝ 1 մլն 563 հազար դրամ։

8. Արման Հովհաննիսյանը հարկեր վճարել է միայն 2019 թվականին՝ 289 հազար դրամ։

9. Հայկարամ Ղեւոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, հարկ վճարել է միայն 2021 թվականին՝ 11 հազար 500 դրամ։

10. Սոնա Շահգելդյանը վճարել է միայն 2023 թվականին՝ 24 հազար դրամ։

11. Լուիզա Ղամբարյանը 0 դրամ է վճարել նշված ժամանակահատվածում։

12. Մարտին Մկրտչյանը հարկ վճարել է 2019 եւ 2020 թվականներին՝ համապատասխանաբար 184 հազար դրամ եւ 194 հազար դրամ։

13. Ելիզավետա Ներսիսյանը՝ Լուիզա Ներսիսյանը, 2019 եւ 2020 թվականներին հարկ չի վճարել, սակայն 2021-ին վճարել է 449 հազար դրամ հարկ: 2022 թվականին Ներսիսյանը կրկին հարկ չի վճարել, իսկ 2023-ին վճարել է 18 հազար դրամ։

14. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել։

Հարկ է նշել, որ նշված ԱՁ-ները, որոնք հարկային շրջանառություն որեւէ տարում ցույց չեն տվել, հարկ վճարել են այլ եղանակով։ ՊԵԿ-ից մեզ փոխանցեցին նաեւ, որ ֆիզիկական անձանց եկամուտները, օրենքով սահմանված դեպքերում, կարող են հարկվել եւ հայտարարագրվել հարկային գործակալ հանդիսացող այլ հարկ վճարողների կողմից։ Այսինքն՝ հաճախ նաեւ, շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկերը վճարում են ոչ թե իրենց ԱՁ-ներով, այլ իրենց «փրոդաքշընների» միջոցով։ Այսինքն՝ նշված զրոները ոչ թե հարկեր չվճարելու մասին են, այլ ԱՁ-ով չվճարելու մասին։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն էլի չի կարողացել ճշմարտությունն իմանալ կամ հայտնել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Депутат: Азербайджан пытается имитировать нападение Армении и предпринять действия в каком-либо направлении Boeing сократит 17 000 рабочих мест и отложит производство самолетов Землетрясение в 8 км к северо-западу от города Арташат Важно: Аршак Карапетян призывает к консолидацииПашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст»В армянской церкви в Москве состоится церемония освящения воды Юная фигуристка Мария Кочарян заняла 2-е место на Кубке олимпийского чемпиона по танцам на льду Андрея Букина Мать ребенка, ставшего свидетелем привода педагога в ереванской школе, возмущена действиями правоохранителей Погода в Армении Это позор для всего мира, что создавший UWC Dilijan человек в тюрьме в Баку- ОкампоТрамп отказался от дебатов с ХаррисВ Армении в некоторых случаях будут смягчены штрафы за нарушение правил применения ККА Нефть Brent подорожала до $77,23 за баррель Архиепископ Баграт: Какой-то представитель Генпрокуратуры готов принять нас в приемной – это форма общения? Армению в сентябре 2024 года посетил 236561 турист Нефть Brent подорожала до $77,87 за баррель после обвала накануне СМИ: Глава МИД Ирана Аракчи будет на заседании региональной платформы «3+3» в Турции Дон Пиппо открыл выставку в Москве։ «Паст»Две церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст»Пашинян прибыл в Кремль на переговоры с Путиным Brent подешевела до $79,75 за баррель на новостях из Китая «Факт»: Решение Трибунала национальной гордости – лакмусовая бумага Землетрясение магнитудой 5,8 произошло у берегов Новой Зеландии MicroEco: обнаружены старейшие живые микроорганизмы в образце древней породы Мебельный магазин «Домус» не имел заключительного акта от Инспекционного органа Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии
Самое популярное