Կնքվել է Կարսի պայմանագիրը Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանի տարածքներից Թուրքիային են անցել գրեթե ամբողջ Կարսի մարզը․ պատմության այս օրը (13 հոկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օր, Հայաստան` Գյուղատնտեսության աշխատողի օր, Ադրբեջան՝ Ադրբեջանական երկաթուղու աշխատողների օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1668 - Ամստերդամում Ոսկան Երևանցին ավարտել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը։
1827- ռուս-պարսկական (1826-1828 թթ.) պատերազմի ժամանակ ռուս-հայկական զորքերը Իվան Պասկևիչի հրամանատարությամբ գրավել են Երևանը:
1862- վախճանվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը:
1863 - ծնվել է պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ Առաքել Սարուխանը։
1920 - հայ-թուրքական պատերազմի ժամանակ հայկական բանակը հակահարձակման է անցել Ղարսի ուղղությամբ, բայց հաջողության չի հասել։
1921- կնքվել է Կարսի պայմանագիրը Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանի տարածքներից Թուրքիային են անցել գրեթե ամբողջ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում:
1937 - ծնվել է իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։
1946 - ծնվել է լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Գրողների Միության նախագահ Լևոն Անանյանը:
1957 - Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտե:
1966 - վախճանվել է գրող Էդուարդ Բոյաջյանը։
1972 - վախճանվել է արձակագիր Գրիգոր Սիսվան (Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյան)։
1991- ԽՍՀՄ-ում շրջանառության մեջ են դրվել 200, 500 և 1000 ռուբլի արժողությամբ թղթադրամներ։
2005 - Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը իր կայացրած նիստում որոշել է «ոչ» ասել հանրաքվեին դրվելիք սահմանադրական փոփոխություններին: Ընդունվել է նաև հայտարարություն, որով հանրությանը կոչ է արվել հանրաքվեի ժամանակ «ոչ» ասել Սահմանադրության փոփոխված տարբերակին:
2006 - Երևանը տոնել է իր 2788֊-ամյակը, և մայրաքաղաքի տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկել է Պատմության թանգարանում բացված «Հնագույն Երևանի կենցաղը» ցուցահանդեսով:
2018 - Հայկ Մարությանը պաշտոնապես ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
54 - հռոմի կայսր Կլավիոսին սնկով թունավորել է իր կինը, իսկ Հռոմի նոր կայսր է հայտարարվել Ներոն Կլավդիոս Կեսար Դրուզ Գերմանիկը, որը գահ է բարձրացել Ներոն Կլավդիոս Կեսար Ավգուստ Գերմանիկ անվամբ։
1307 - թագավոր Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի հրամանով միարժամանակ ձերբակալվել են բոլոր ֆրանսիական տամպլերիերները։
1492 - Կոլոմբոսը առաջին անգամ ափ է իջել Նոր Աշխարհում (Սան-Սալվադոր կղզում)։
1582 - Իտալիայում և այլ կաթոլիկ երկրներում հին Յուլիանյան օրացույցը (հին տոմար) փոխվել է նոր Գրիգորյան օրացույցով (նոր տոմար)։
1644 - դանիա-շվեդական պատերազմի ժամանակ միավորված Կարլ Գուստավ Վրանգելի ղեկավարած շվեդահոլլանդական նավատորմը Ֆեմերանի ճակատամարտում պարտության է մատնել դանիական նավատորմին։
1675 - հոլլանդացի ֆիզիկոս Խրիստիան Գյույգենսը արտոնագրել է գրպանի ժամացույցը։
1775 - Երկրորդ Մայրցամաքային կոնգրեսը որոշում է ընդունել ստեղծել մայրցամաքային նավատորմ, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմը։
1792 - դրվել է ԱՄՆ-ի նախագահի նստավայրի, որը հետագայում վերանվանվել է «Սպիտակ տուն», առաջին հիմնաքարը։
1805 - տեղի է ունեցել Էլհինգենի ճակատամարտը Նապոլեոն Բոնապարտի բանակի և ավստրիական բանակի միջև։
1869 - վախճանվել է ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովեն։
1884 - Գրինվիչը սահմանվել է որպես զերոյական հորզոնական։
1900 - լույս է տեսել Զիգմունդ Ֆրեյդի հիմնական գիրքը՝ «Երազների բացատրություն»-ը։
1923 - Թուրքիայի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվել է Անկարա:
1925 - ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը, որը ստացել էր «երկաթյա լեդի» մականունը:
1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արևմտյան դաշնակիցներին կապիտուլացիայի ենթարկված Իտալիան մտել է պատերազմի մեջ հակահիտլերյան դաշինքի կազմում։
1944 - խորհրդային զորքերը մտել են Ռիգա։
1957 - Չինաստանում կառավարության խորհրդակցության ժամանակ Մաո Ցզեդունը հայտարարել է, որ պետք չէ շատ գիրք կարդալ։
1972 - Անդերում վթարի է ենթարկվել Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթի ինքնաթիռը: 45 ուղևորների մեջ է եղել ռեգբիի թիմ, ուղևորների մեկ քառորդը մահանում է ինքնաթիռի անկումի կամ ժայռին բախվելու հետևանքով, իսկ ողջ մնացած 29 մարդուց ևս 8-ը մահացել են ձնահյոսքից։
1998 - ՆԱՏՕ-ն վերջնագիր է ներկայացրել Հարավսլավիային և պահանջել դուրս բերել բանակը Կոսովոյից։
Կ.Խաչիկյան