Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ են նշանվել․ պատմության այս օրը (16 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Պարենի համաշխարհային օր, Անեսթեզիոլոգի համաշխարհային օր, Ղեկավարի համաշխարհային օր, Հայաստան՝ Մամուլի օր, Լեհաստան՝ Հովհաննես Պողոս II-ի օր:

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1794- Մադրասում լույս է տեսել առաջին հայերեն պարբերական ամսագիրը՝  «Ազդարար»-ը:

1906 –ծնվել է  հայաստանցի քուրդ գրող Ամինե Ավդալը: 

1926 – ծնվել է բանաստեղծ Զարեհ Խրախունին: 

1936 –ծնվել է  ճարտարապետ Էդուարդ Սարգսյանը:

1948 – ծնվել է ճարտարապետ Գագիկ Գյուրջյանը:

1962- ծնվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Աշոտ Ադամյանը:

 1988-Կենտրոնական հեռուստատեսությամբ սկսվել է ցուցադրվել լատինոամերիկյան «Ստրկուհի Իզաուրան» հեռուստասերիալը, որը Հայաստանում դիտում էին համարյա բոլորը:

1991-  Հայաստանում առաջին անգամ անց են կացվել նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ է ընտրվել Հայոց Համազգային Շարժման անդամ  Լևոն Տեր-Պետրոսյանը:

2003- վախճանվել է  կինոյի և թատրոնի դերասան Սերգեյ Իսրայելյանը:

2005- կայացած  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վանաձորում, Բերդում և Ստեփանավանում հաղթանակ են տոնել իշխող Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածուները:

2007- Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանդես է եկել ընդդեմ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի:

2008 – Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ են նշանվել:

2009 – Երևանում տեղադրվել է Սայաթ Նովայի կիսանդրին:

2010-  Սյունիքի մարզում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևի թևեր»-ը, որը  կապում է Հալիձոր գյուղն ու Տաթևի վանական համալիրը:

2011-  «Արայ» ընկերության սեփականատիրոջ` 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերել է  ավտոմեքենայում, ձեռքին ատրճանակ, քունքի մասում հրազենային վնասվածքով: 

2018- Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից: 

2019-Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին:

2021- վախճանվել է գրող, հրապարակախոս, պետական, ազգային, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

627 —վախճանվել է իռլանդացի վանական, Արևմտյան երկրներում միսիոներ-քարոզիչ սուրբ Գալլ Գիբերացին:

1553- վախճանվել է  գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը:

1793- մահապատժի է ենթարկվել  Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետան:

1813 – Լայպցիգի մոտ սկսվել է խոշոր ճակատամարտ, որը հայտնի է «ժողովուրդների ճակատամարտ» անունով, ճակատամարտին մասնակցել են մոտ կես միլիոն զինվոր ֆրանսիայից, Ռեյնի միությունից, Լեհաստանից, Ավստրիայից, Պրուսիայից, Ռուսաստանից և Շվեդիայից, իսկ ճակատամարտն ավարտվել է 3 օր անց Նապոլիոնի ջախջախիչ պարտությամբ և նրա գահից առաջին անգամ հրաժարվելով:

1840 - Նոր Զելանդիան հայտարարվել է Մեծ Բրիտանիայի գաղութ:

1846 —Բոստոն քաղաքի  (ԱՄՆ) կլինիկաներից մեկում ատամնաբույժ Ուիլյամ Մորտոնը վիրահատության ժամանակ ցուցադրել է եթերային նարկոզը:

1847 – առաջին անգամ տպագրվել է Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» հայտնի վեպը:

1853 —Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին:

1854– ծնվել է ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ Օսկար Ուայլդը:

1854- ծնվել է  չեխ-գերմանացի լրագրող և փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Կարլ Կաուցկին:

1863 –ծնվել է  բրիտանացի քաղաքական գործիչ Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենը:

1886-ծնվել է Իսրայելի հիմնադիր և առաջին վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնը:

1923-Շվեյցարիայում Ջոն Հարվուդն արտոնագրել է ինքնալարվող ժամացույցը:

1923 - Լոս Անջելեսում հիմնադրվում է «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը:

1941- Հայրենական մեծ պատերազմի ժամանակ սովետական զորքերը թողել են Օդեսան և նահանջել:

1946– Նյուրնբերգյան դատավարության վճռով Նյուրնբերգի բանտում մահապատժի են ենթարկվել գերմանացի 9 ֆաշիստական պարագլուխներ՝ Ռիբենտրոպը, Կեյտելը, Կալտենբրուները, Յոդլը, Ռոզենբերգը և այլն:

1956 —Խաղաղ օվկիանոսում առաջին անգամ առանց մարդկային կորուստների մարդատար օդանավը ստիպողական վայրէջք է կատարել ջրի վրա:

1962 – ծնվել է ռուս օպերային բարիտոն երգիչ Դմիտրի Խվորոստովսկին:

1978– Հովհաննես Պողոս 2-րդը (ազգությամբ լեհ Կարոլ Վոյտիլա) ընտրվել է Հռոմի Պապ, դառնալով առաջին ազգությամբ սլավոն Հռոմի Պապը: 

1986– ծնվել է ռումինացի երգչուհ Իննան:

2005 — Սան-Լուիսում ավարտվել է Շախմատի աշխարհի առաջնությունը, որի հաղթող է դարձել բուլղար գրոսմաստեր Վեսելին Թոփալովը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Азербайджан в 2025 году потратит на оборону 5 млрд долларов Кремль о кровной мести, которую Кадыров пообещал объявить сенатору Керимову и депутатам Разъяснения соратника Пашиняна: Отправят ли главу Следственного комитета Армении в отставку? В Праге состоялся показ четырех фильмов, посвященных Арцаху Армянская школа «Ной» Подмосковья опубликовала процесс создания тараза Эдуард Сперцян не покинет «Краснодар», несмотря на интерес со стороны Европы Цены на нефть растут в среду после 4%-ного снижения накануне В Армении штрафы за нарушения использования кассовых аппаратов в сентябре составили $338 тыс. Поставка велосипедов в школы Армении продолжается Найденного у заброшенного гаража в Ереване новорожденного усыновили Погода в Армении «Олигарх сердца» властей «завоевывает поле» и в других сферах: «Паст»Каковы будут последствия сбора подписей для референдума по вопросу вступления в ЕС? «Паст»«Всеармянский фронт» провел шествию осведомленности А где представители НПО?: Оппозиционный депутат парламента Армении указала на полупустой зал Нефть продолжает падение, Brent подешевела до $74,6 за баррель Авиакомпания SKY express начнет выполнение полетов по направлению Афины -Ереван- Афины Саудовский принц отказался ехать к Путину на саммит БРИКС и пригрозил обвалить нефть до $50 Никол Пашинян провел телефонный разговор с Касым-Жомартом Токаевым Deepstate: российские военные застрелили девять пленных украинцев Президент Ирана принял вице-премьера Азербайджана Brent подешевела до $78,1 за баррель «Армянские авиалинии» получили сертификат эксплуатации воздушного судна сроком на 16 лет Обвиняемые по делу о гибели 15 солдат вновь помещены под арест Поздравление лидера движения «Всеармянский фронт» с днем города Ереван Тень западной «демократии»: а кому в Армении запретят избираться? «Паст»Депутат: Азербайджан пытается имитировать нападение Армении и предпринять действия в каком-либо направлении Boeing сократит 17 000 рабочих мест и отложит производство самолетов Землетрясение в 8 км к северо-западу от города Арташат Важно: Аршак Карапетян призывает к консолидацииПашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст»В армянской церкви в Москве состоится церемония освящения воды Юная фигуристка Мария Кочарян заняла 2-е место на Кубке олимпийского чемпиона по танцам на льду Андрея Букина Мать ребенка, ставшего свидетелем привода педагога в ереванской школе, возмущена действиями правоохранителей Погода в Армении Это позор для всего мира, что создавший UWC Dilijan человек в тюрьме в Баку- ОкампоТрамп отказался от дебатов с ХаррисВ Армении в некоторых случаях будут смягчены штрафы за нарушение правил применения ККА Нефть Brent подорожала до $77,23 за баррель Архиепископ Баграт: Какой-то представитель Генпрокуратуры готов принять нас в приемной – это форма общения? Армению в сентябре 2024 года посетил 236561 турист Нефть Brent подорожала до $77,87 за баррель после обвала накануне СМИ: Глава МИД Ирана Аракчи будет на заседании региональной платформы «3+3» в Турции Дон Пиппо открыл выставку в Москве։ «Паст»Две церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст»Пашинян прибыл в Кремль на переговоры с Путиным Brent подешевела до $79,75 за баррель на новостях из Китая «Факт»: Решение Трибунала национальной гордости – лакмусовая бумага Землетрясение магнитудой 5,8 произошло у берегов Новой Зеландии MicroEco: обнаружены старейшие живые микроорганизмы в образце древней породы
Самое популярное