Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Գյանջայի օդանավակայանին․ պատմության այս օրը (17 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Աղքատության վերացման պայքարի համաշխարհային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1506 – վախճանվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Է Աջակիրը:

1820 –ծնվել է  ռուսական բանակի հայազգի զինվորական Իվան Լազարևը:

1830 –ծնվել է մանկավարժ, գրող և հրապարակախոս Մաթեոս Մամուրյանը:

1937 – ծնվել է նկարիչ Կառլոս Աբովյանը:

1957– վախճանվել է մեծանուն գրող, արձակագիր, բանաստեղծ, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը:

- վախճանվել է հայ  խորհրդային դիրիժոր Միքայել Թավրիզյանը:

1958– վախճանվել է բառարանագիր Գևորգ Պարիսը:

1974– վախճանվել է բանաստեղծուհի, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ Վարսենիկ Աղասյանը:

1998 - վախճանվել է վիրաբույժ-ուռուցքաբան Միքայել Հայրապետյանը:

2000-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սենտ-Լյուսիայի հետ:

2001-Ամերիկյան AES Silk Roud, շվեյցարական ABB և ֆրանսիական Elektrosti de frans ընկերությունները հրաժարվել են Հայաստանի  ԲԷՑ-երի սեփականաշնորհման տենդերին մասնակցելուց:

2003- հայաստանյան ընդդիմությունը բավական երկար ընդմիջումից հետո կրկին հանրահավաք է անց կացրել Երևանում, որը հիշեցրել է նախագահական ընտրություններից հետո անցկացվող բազմահազարոց հանրահավաքները: 

2008- Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

2011- Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարաններին կից պուրակում տեղադրվել է Լեոնարդո դա Վինչիի քանդակը։

2012- «Փուչիկների գործով» միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանին մեկ տարվա ազատազրկման են դատապարտել փուչիկները մեթան գազով լիցքավորելու համար:

2014- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո խուլիգանության մեջ մեղադրված Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատավճիռը, ըստ որի  «Արժեքների հեղափոխության» առաջնորդ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6, իսկ  նրա 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը, 4 տարվա ազատազրկման, սակայն դատարանի որոշմամբ պատանու ազատազրկման որոշումը փոխարինվել է պայմանական ազատազրկմամբ:

2016-Մամիկոն Ասլանյանը ստանձնել է Վանաձորի քաղաքապետի պաշտոնը:

2020-երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Գյանջայի օդանավակայանին և Մինգեչաուրին: Հարավային ճակատում ադրբեջանցիները գրավել են ֆիզուլին և մի շարք այլ բնակավայրեր:

2021- կայացել են ՏԻՄ ընտրություններ հանրապետության խոշորացված 9-ը համայնքներում, այդ թվում Գյումրիում, Գորիսում և Դիլիջանում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1346– տեղի է  ունեցել Նևիլս-Կրոսսի ճակատամարտը Շոտլանդիայի և Անգլիայի միջև, որը Հարյուրամյա պատերազմի կարևոր ճակատմարտերից մեկն է:

1604 —գերմանացի աստղագետ Իոհան կեպլերը սկսել է դիտարկել գերնոր աստղը (SN 1604), որը հետագայում կոչվել է նրա անունով:

1659 —Պերեյասլավում Բոգդան խմելնիցկու որդի Յուրի Խմելնիցկին Մոսկվայի հետ համաձայնագիր է ստորագրել, որով կարգավորվում էր կազակների վիճակը Ռուսաստանի կազմում:

1744 —վախճանվել է հանրահայտ իտալացի ջութակագործ Ջուզեպպե Գվարներին:

1760 – ծնվել է ֆրանսիացի տնտեսագետ և փիլիսոփա Կլոդ Անրի Սեն-Սիմոնը:

1831 —Մայքլ Ֆարադեյն առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է էլեկտրական դինամոն, որով էլ հայտնաբերել է էլեկտրամագնիսական ինդուկցիան:

1849-վախճանվել է  լեհ կոմպոզիտոր Ֆրիդերիկ Շոպենը:

1855- անգլիացի Հենրի Բեսեմերն արտոնագրում է պողպատի արտադրության իր եղանակը։

1855 —Ղրիմյան պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Կինբուրնի ճակատամարտն անգլիո-ֆրանսիական ուժերի և ռուսների միջև, որտեղ առաջին անգամ օգտագործվել են զրահապատ նավեր: Ճակատամարտն ավարտվել է ռուսական Կինբուրն ամրոցի պաշտպանների կապիտուլացիայով:

1902 –ԱՄՆ-ի  Դետրոյիդ քաղաքում թողարկվել է առաջին «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենան:

1933 - Նացիստական Գերմանիայից հեռացած Ալբերտ Էյնշտայնը ժամանել է Միացյալ Նահանգներ:

1941- Գերմանական զորքերը կոտորում են Հունաստանի Կերդիլի գյուղի բոլոր տղամարդ բնակիչներին։

1956 —Շվեյցարիայում գործարկվել է աշխարհում առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը:

1959 —հարավաֆրիկյան «Դե Բիրս» ընկերությունը հայտարարել է, որ արտադրել է առաջին արհեստական ալմաստը:

1961– Փարիզում ֆրանսիական ոստիկանության կողմից դաժանորեն ճնշվել է  մոտ 30 000 ալժիրցիների ցույցը:

1972– ծնվել է ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան Էմինեմը:

1990– բացվեց Internet Movie Database կայքը:

1996 —Ասլան Մասխադովը դարձել է Չեչնյայի կոալիցիոն կառավարության վարչապետ:

2008 —վախճանվել է սովետական և էստոնական լրագրող Ուրմաս Օտտը:

2023 —ՀԱՄԱՍ–ի դեմ Իսրայելի պատերազմի ժամանակ Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցը, որի արդյունքում եղել է 500–ից ավելի զոհ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Единственная из Армении։ за что армянская компания вошла в авторитетную рейтинговую таблицу? «Паст»Акции в ближайшее время не ограничатся только информированием: что будет предложено оппозиционным силам? «Паст»Азербайджан в 2025 году потратит на оборону 5 млрд долларов Кремль о кровной мести, которую Кадыров пообещал объявить сенатору Керимову и депутатам Разъяснения соратника Пашиняна: Отправят ли главу Следственного комитета Армении в отставку? В Праге состоялся показ четырех фильмов, посвященных Арцаху Армянская школа «Ной» Подмосковья опубликовала процесс создания тараза Эдуард Сперцян не покинет «Краснодар», несмотря на интерес со стороны Европы Цены на нефть растут в среду после 4%-ного снижения накануне В Армении штрафы за нарушения использования кассовых аппаратов в сентябре составили $338 тыс. Поставка велосипедов в школы Армении продолжается Найденного у заброшенного гаража в Ереване новорожденного усыновили Погода в Армении «Олигарх сердца» властей «завоевывает поле» и в других сферах: «Паст»Каковы будут последствия сбора подписей для референдума по вопросу вступления в ЕС? «Паст»«Всеармянский фронт» провел шествию осведомленности А где представители НПО?: Оппозиционный депутат парламента Армении указала на полупустой зал Нефть продолжает падение, Brent подешевела до $74,6 за баррель Авиакомпания SKY express начнет выполнение полетов по направлению Афины -Ереван- Афины Саудовский принц отказался ехать к Путину на саммит БРИКС и пригрозил обвалить нефть до $50 Никол Пашинян провел телефонный разговор с Касым-Жомартом Токаевым Deepstate: российские военные застрелили девять пленных украинцев Президент Ирана принял вице-премьера Азербайджана Brent подешевела до $78,1 за баррель «Армянские авиалинии» получили сертификат эксплуатации воздушного судна сроком на 16 лет Обвиняемые по делу о гибели 15 солдат вновь помещены под арест Поздравление лидера движения «Всеармянский фронт» с днем города Ереван Тень западной «демократии»: а кому в Армении запретят избираться? «Паст»Депутат: Азербайджан пытается имитировать нападение Армении и предпринять действия в каком-либо направлении Boeing сократит 17 000 рабочих мест и отложит производство самолетов Землетрясение в 8 км к северо-западу от города Арташат Важно: Аршак Карапетян призывает к консолидацииПашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст»В армянской церкви в Москве состоится церемония освящения воды Юная фигуристка Мария Кочарян заняла 2-е место на Кубке олимпийского чемпиона по танцам на льду Андрея Букина Мать ребенка, ставшего свидетелем привода педагога в ереванской школе, возмущена действиями правоохранителей Погода в Армении Это позор для всего мира, что создавший UWC Dilijan человек в тюрьме в Баку- ОкампоТрамп отказался от дебатов с ХаррисВ Армении в некоторых случаях будут смягчены штрафы за нарушение правил применения ККА Нефть Brent подорожала до $77,23 за баррель Архиепископ Баграт: Какой-то представитель Генпрокуратуры готов принять нас в приемной – это форма общения? Армению в сентябре 2024 года посетил 236561 турист Нефть Brent подорожала до $77,87 за баррель после обвала накануне СМИ: Глава МИД Ирана Аракчи будет на заседании региональной платформы «3+3» в Турции Дон Пиппо открыл выставку в Москве։ «Паст»Две церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст»Пашинян прибыл в Кремль на переговоры с Путиным Brent подешевела до $79,75 за баррель на новостях из Китая «Факт»: Решение Трибунала национальной гордости – лакмусовая бумага
Самое популярное