Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դա տեղի է ունեցել Բրյուսելում Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպման ժամանակ:
Ինչպես նշում են ուկրաինական լրատվամիջոցները, Հունաստանը, մասնավորապես, կօգնի պատրաստել ուկրաինացի օդաչուներին և տեխնիկներին, որոնք աշխատում են F-16 կործանիչների հետ, հայտնել է Զելենսկին։