Հայաստանը ցանկանում է ուղիղ շփվել թուրքական կողմի հետ։
Ռուսաստանն ակտիվորեն նպաստեց հայ-թուրքական գործընթացի մեկնարկին, որին միացան նաև իրանցի գործընկերները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ ներկայումս հանդիպումներ նախատեսված չեն, և որ «հայ գործընկերները դադար են վերցրել»։ «Նրանք կարծում են, որ նախ պետք է ուղղակիորեն շփվել թուրքերի հետ և հասկանալ, թե ինչ է պետք անել»։
Լավրովի կարծիքով՝ այս գործընթացն ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական բանակցությունների հետ, ուստի հանդիպմանն առաջարկվել է համակողմանիորեն քննարկել այս բոլոր հարցերը և խրախուսել ներգրավված երկրներին հնարավորինս արագ համաձայնության գալ։