Հայաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի հարավային թևը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸստ ադրբեջանական լրատվամիջոցների Հայաստանի կառավարությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ձգտում է ավելի սերտ համագործակցության ՆԱՏՕ-ի հետ, ինչը կարող է երկիրը վերածել դաշինքի հարավային թևի, գրում է Avia.pro-ն։ Ըստ տվյալների` Երևանի և ՆԱՏՕ-ի միջև ձեռք են բերվել մի քանի հիմնական պայմանավորվածություններ, այդ թվում` Հայաստանի տարածքում ռազմական օբյեկտների և դաշինքի ուժերի հնարավոր տեղակայման հարցերով։
Պայմանագրերի շարքում հատուկ ուշադրություն է դարձվել հետևյալ ասպեկտներին.
- Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ՆԱՏՕ-ի համար ավիաբազաներ կառուցել և իր տարածքում տեղակայել դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգերը։
— Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել նաև երկրում ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի անձնակազմի տեղակայման հնարավորությանը։ Այդ ստորաբաժանումները ներառում են ինչպես ցամաքային, այնպես էլ` օդային ու հատուկ նշանակության ջոկատներ։
— Բացի այդ, նախատեսվում է ստեղծել լեռնային հրաձգային զորքերի ուսումնական կենտրոն, որը ծխածածկոց կդառնա Հայաստանում ՆԱՏՕ-ի զորքերի մշտական ներկայության համար։
Եթե այդ բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, ապա Հայաստանը կդառնա ՆԱՏՕ-ի ռազմավարական ներկայության կարևոր կետ դաշինքնի հարավային սահմաններում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը